Դատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Դատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել:

Հրապարակվել է: 22:32, 29 Սեպտեմբեր 2026
Դատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարանը սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սահակյանը ձերբակալվել է Facebook-ում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարելու համար։

ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:

Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…

Ավելին՝ Իրադարձային