ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը քննարկվել է Միրզոյան-Բարնս հանդիպմանը: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը քննարկվել է Միրզոյան-Բարնս հանդիպմանը:

Հրապարակվել է: 22:03, 1 Հոկտեմբեր 2026
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը քննարկվել է Միրզոյան-Բարնս հանդիպմանը:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր. գոհունակությամբ ընդգծվել է Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում դինամիկ աճող փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի:

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…