Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար

Հրապարակվել է: 13:25, 1 Հոկտեմբեր 2026
Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար

Համատարած բնույթ կրող թաղման նպաստների տրամադրումը կդադարեցվի, իսկ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նպաստի տրամադրումը կպահպանվի միայն խիստ կարիքավոր խմբերի համար։

«Թաղման նպաստը կշարունակվի տրամադրվել մեր այն քաղաքացիներին, որոնք գտնվում են մեր անապահովության համակարգում՝ նախկին «Փարոս»-ում կամ նոր անապահովության համակարգում։ Մնացած բոլոր քաղաքացիների դեպքում փաստացի այդ գումարներն ուղղվելու են մեր կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացմանը, ինչը, կարծում ենք, շատ ավելի կարևոր է, քան այդ նպաստի տեսակը բոլորին տալը»,- ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակների ավելացման չափին, Թորոսյանը նշեց. «Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 000 դրամ է, կդառնա 47 000 դրամ... Աշխատանքային կենսաթոշակի մասով 500 դրամ բարձրացում է նախատեսվում»։

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…