Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի։
Հրապարակվել է: 12:13, 1 Հոկտեմբեր 2026

2027 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել 613 միլիարդ դրամ։ 2026 թվականին պաշտպանության ոլորտի համար նախատեսված էր 566 միլիարդ դրամ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը նախատեսվում է ավելացնել 47 միլիարդ դրամով, կամ մոտ 8.3 տոկոսով։













