2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվել է: 11:47, 1 Հոկտեմբեր 2026
2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

2026 թվականի օգոստոսին մենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել: Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք, այսինքն՝ աճեր եղել են, բայց նույն տարվա նախորդ ամիսներին 1 կամ 2 անգամ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշ: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830,417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելի է 307,130-ով:

Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017-ի օգոստոսի համեմատությամբ ավելի է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով, այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն ընդհանուր առմամբ ավելացել է»,- ասաց նա:

Եկամտային հարկի ցուցանիշները 2026 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել են 32 մլրդ դրամով կամ 144 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել է 161 հազար դրամով կամ 94 տոկոսով:

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…

Ավելին՝ Իրադարձային