Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբեն Ռուբինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբեն Ռուբինյան

Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբեն Ռուբինյան
Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան

Երբ Քրիստինե Վարդանյանն այս ամբիոնից հայտարարեց, թե Արարատը մեր ինքնությունն է, կարծում եմ՝ նա խփեց ճիշտ նշանակետին: Այս խոսքերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սկսեց իր ելույթը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ ելույթին:

Ռուբինյանը հիշեցրեց՝ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց:

«Երբ Դաշնակցությունն ավարտեց իր առաքելությունը, Արարատը և ամբողջ Սուրմալուի գավառը և Կարսն այլևս Հայաստանի տարածքում չէին: Հետո եկան Դաշնակցության երաշխավոր բոլշևիկները, երաշխավորներ և այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիից, մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի և Մոսկվայի պայմանագրերով»,- հայտարարեց Ռուբինյանը՝ ընդգծելով, թե դա Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել: 

Նրա խոսքով՝ նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում, երբ իրենք ասում էին՝ կարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան այնտեղ ապրել, որ պետք է իջեցնել նշաձող, որ պետք է բանակցել Ադրբեջանի հետ:

«Դուք, Ղարաբաղի ձեր պրոտեժեները մեզ ասում էիք՝ դավաճան, սրիկա և այլն, վերցրեցիք իշխանությունը, 19 օր հետո իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն: Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է՝ իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, Հայ դատ անել, փող հավաքել ու ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել իրական հայրենիքը»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը:

Նրա խոսքով՝ Դաշնակցության ինքնությունը ոչ թե Արարատն է, այլ Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն դոլարը, որն ապօրինի ձեռք է բերել՝ ըստ Դատախազության մեղադրանքի: 

«Այ ձեր այդ ինքնությունը պետք է գաք ու մուծեք բյուջե»,- հայտարարեց Ռուբինյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբեն Ռուբինյան