Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար

Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար
Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար

Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Եթե մի քիչ փորձենք հիշել, թե դրանից երևի երկու շաբաթ առաջ, և այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չեն ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ Ղարաբաղը հետ բերելու և այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Առհասարակ երաշխավորները հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն:

Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են: Ընդ որում՝ երբեմն խախտվել են երաշխավորների կողմից, ինչն իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ լինում են, այլ հետապնդում են սեփական շահերը:

Իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների և երաշխավորների մասին, և խոսել է խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով: Ահա, կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք: Այդ խաղաղությունը նույնիսկ տարածաշրջանային մեծ փոթորիկների ու պայթյունների մեջ առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը և կայունությունը, և ես վստահ եմ, որ ապագայում ևս կշարունակի այդպիսին լինել՝ ապացուցելով իր կենսունակությունը: Բայց խաղաղության ամրություն, պայմանավորվածություն ինչո՞վ, եթե չկան երաշխավորներ»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ու առհասարակ խաղաղությունը կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերի համար, հետևաբար նպատակ կա ստեղծելու փոխշահավետ համակարգ, մեխանիզմ ու մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար կլինի շահավետ՝ առհավետ պահպանելու խաղաղությունը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի՝ խաղաղության երաշխավորների մասով հայտարարություններին, Միրզոյանը մեկնաբանեց. «Ո՛չ խաղաղություն են ուզում, ո՛չ ավելի ապահով ապագա, սաղ սուտ է: Կոնկրետ [ուզում են]՝ իքս երկիրը ինչ-որ հավելյալ լծակներով շարունակի, ավելացնի ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին, և ըստ այդմ՝ շարունակվի այն ցիկլը, որի մեջ եղել ենք, հետո էլի ենք եղել…

Մեզ էլ ընդդիմություն կոչվածների շնորհիվ՝ քթներիցս բռնած, տանեն, հագցնեն նույն պատին, հետո էլի՝ նույն պատին: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ի՞նչ ենք առաջարկում ՀՀ ժողովրդին, որ այնպես անենք՝ այս անգամ չխփվենք պատին, այլ վերապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգ»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար