ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին.

ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին.

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն անցած շաբաթ կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին, հայտնում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքները կանխելու նպատակով արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Եվրամիությանը։

Այս նոր առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց, նրանց խնդիրն է պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների, ինչպես նաև կիբեռսպառնալիքների դեմ։ «Ազատություն» ռադիոկայանին հասանելի է դարձել արագ արձագանքման առաքելության հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը բախվում է հիբրիդային ինտենսիվ գործողությունների, որոնք, մեծ հավանականությամբ, կսրվեն ընտրությունների շեմին։

Ակնկալվում է, որ առաքելությունը Հայաստանում կտեղակայվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին 10-15 աշխատանքային օրով։

Խումբը կառավարությանը խորհրդատվություն կտրամադրի ճգնաժամային կառավարման, տարբեր ընտրական սցենարների ժամանակ հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ։ Առաքելությունը նաև կօգնի համապատասխան մարմիններին ընտրական ապօրինի ֆինանսավորման դեպքերի հայտնաբերման հարցում, կաջակցի բարձրացնել հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ։

Ակնկալվում է, որ առաքելության ավարտին կկազմվի զեկույց, որը կհստակեցնի Բրյուսելի հետագա գործողությունները Հայաստանի հետ հարաբերություններում: «Սա կարող է ներառել Եվրամիության լիարժեք քաղաքացիական առաքելության տեղակայում Հայաստանում՝ փոխարինելու ներկայիս ԵՄ առաքելությանը, որը ստեղծվել է 2023-ին՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում կայունությանը նպաստելու համար։ Նման առաքելության տեղակայումը կպահանջի ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների միաձայն համաձայնությունը»,- հայտնում է «Ազատության» աղբյուրը։

Սրան զուգահեռ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը անդամ երկրներին է ներկայացրել Հայաստանի համար ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ՝ "Political Framework for a Crisis Approach (PFCA) for Armenia" փաստաթուղթը, որը հասանելի է նաև «Ազատությանը»։

Փաստաթղթում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը հավանություն է տալիս նոր Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության ստեղծմանը Հայաստանում՝ շեշտելով, որ Եվրամիության կենսական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեսանելի ձերբազատումը ծայրահեղականացնող, օտար միջամտություններից։ Այս տեսանկյունից հարկ է համարվում Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության հնարավորությունների դիտարկումը ԵՄ առկա գործիքների և ներկայիս առաքելության փուլ առ փուլ կրճատման համատեքստում, մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ են ընթանում։

Փաստաթուղթը նաև սահմանում է, որ Հայաստանում Բրյուսելի հիմնական հակառակորդը Ռուսաստանն է, որն ուժեղացրել է հարկադրական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ու Երևանի՝ ԵՄ-ի նկատմամբ «աստիճանական վերակողմնորոշման ֆոնին շահագործում է Հայաստանի տնտեսական խոր կախվածությունն ու տարածաշրջանային անվտանգության փխրուն միջավայրը։ Ռուսաստանի կողմից Հայաստանը ապակայունացնող հնարավոր վտանգներ են համարվում գազի գնի բարձրացումը, որոշ ապրանքախմբերի առևտրի նվազումը, ապատեղեկատվական արշավներն ու հոգեբանական գործողությունները։ Ըստ փաստաթղթի՝ Կրեմլն ակնկալում է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի հետ առկա լարվածությունն ու վախերը։

Ըստ այս զեկույցի՝ որքան էլ ՀՀ-ն վերջին տարիներին դիմել է ԵՄ-ին, այդ թվում՝ հույս ունենալով ստանալ վիզաների ազատականացում, իսկ մի օր էլ՝ ԵՄ անդամություն, Հայաստանը դեռ սերտորեն կապված է Մոսկվայի հետ՝ անվտանգության, տնտեսության ու էներգետիկ ոլորտներում։

Զեկույցում առանձնահատուկ ուշադրության է արժանացել այն, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներն էլ պարեկություն են իրականացնում հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին։ Ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի գազի, երկաթուղային, հեռահաղորդակցության հիմնական ենթակառուցվածքները, ինչը հստակ ցուցիչ է, որ Մոսկվայի ազդեցությունը մնում է զգալի։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին.