ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում․

ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում․
ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել են Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու:

Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Թադևոս Ավետիսյանը 50 տարեկան է, գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինտիտուտը, մասնագիտացումը՝ համաշխարհային էկոնոմիկա: 1999-2002 թվականներին ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան: 2022 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ «Հարկային համակարգի ազդեցությունն օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացների վրա» թեմայով: 2009-2012 թվականներին ստացել է իրավագիտության ոլորտում մագիստրոսի աստիճան, իսկ 2014 թվականից դոցենտ է, մասնագիտացումը՝ տնտեսագիտություն: Շուրջ 3 տասնյակ գիտական հոդվածների հեղինակ ու համահեղինակ է:

Թադևոս Ավետիսյանն աշխատանքային գործունեությունն սկսել է 1999-ից՝ դասախոսական աշխատանք իրականացնելով: 2003-2006-ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ հակակոռուպցիոն մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում: 2006-2018-ին աշխատել է ԱՍՀՆ-ում՝ սկսելով աշխատանքը բաժնի պետից և հասնելով նախարարի տեղակալի պաշտոնի: 2021 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր է, եղել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, նաև՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ:

Թադևոս Ավետիսյանն ունի նաև պարգևատրումներ: Թեկնածուն պարգևատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով և վարչապետի հուշամեդալով:

Իր ելույթի ժամանակ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց ոլորտային խնդիրները լուծելու իր տեսլականը: Ըստ նրա՝ միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ Մրցակցութան և սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ հանձնաժողովը պետք է ձևավորվի և գործի բացարձակ անկախ՝ մասնագիտության և հաշվետվողականության սկզբունքներով, օգտագործի թվային վերլուծության առաջատար գործիքակազմ, ունենա թափանցիկ, կանխատեսելի և արդար ընթացակարգեր, ակտիվորեն ներգրավված լինի միջազգային համագործակցության ու ինֆորմացիայի, գիտելիքների փոխանակման մեջ, առավելապես կենտրոնացած լինի ոչ միայն խախտումների դեպքում պատժի, այլ կանխարգելման վրա:

«Երաշխավարությունները, որոնք հիմնավորված են միջազգային պրակտիկայում և համարվում են այս ոլորտում լավագույն դրական փորձ, համոզված եմ, որ ունեն նաև հնարավորություն և անհրաժեշտություն՝ մեր երկրում հետևողականորեն ներդնելու իմաստով»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում․