Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Անահիտ Ավանեսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահական համակարգի մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք խոսում են այն մասին, թե արդյոք այն բոլոր աշխատանքները, որ անում ենք, արդյունք տալի՞ս են, թե՞ չէ: Ամեկարևորն ու առաջնայինը կյանքի միջին տևողությունն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ կյանքի միջին տևողության թվերը սովորաբար ամփոփվում են տարվա կեսին, հետևաբար 2025-ի թվերը դեռ չկան, իսկ 2024-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանում կյանքի միջին տևողությունը երկարել է:

«Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և սա է մեր կարևորագույն ձեռքբերումը»,- ասաց նախարարը:

Հաջորդը մայրական մահացության ցուցանիշն է, որը, ըստ Անահիտ Ավանեսյանի, ցույց է տալիս, թե արդյոք առողջապահական մեխանիզմները տեղի՞ն են:

«Այս առումով 2025 թվականն առանձնակի տարի է, որովհետև այս մասով մենք ունեցել ենք 1 դեպք, կորուստ, և սա էլ չլսված ցուցանիշ է, և մենք պիտի մեր ջանքերը շարունակենք կենտրոնացնել՝ ապահովելու այս դրական իրավիճակի պահպանումը»,- ասաց նա:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Անահիտ Ավանեսյան