Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան

Հրապարակվել է: 14:15, 26 Մարտ 2026
Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան
Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ընթացքում դիմելով ընդդիմադիր գործընկերներին, հորդորեց խոսելիս վատ վիճակում չհայտնվելու համար հաճախ լսել իրենց և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, քանի որ նրանց ասածների մեծ մասի պատասխանը, բացատրությունը բազմիցս տրվել է:

Բաժանորդագրվիր Telegram-ում

Սիմոնյանն այնուհետև ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիներին:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Ղարաբաղի հարցը հասցվել էր այն վիճակին, որ այլընտրանք չէր թողնվել հակառակորդին, քան ուժով լուծել, որովհետև բանակցային գործընթացը գտնվում էր փակուղում, բանակը՝ վատ վիճակում, ԼՂ-ն դուրս էր թողնվել բանակցություններից: 

Այդ գործընթացը, ըստ ԱԺ նախագահի, բերել-հասցրել էր նրան, որ պետք է պատերազմ լիներ:

«Այդ պատերազմն անխուսափելի էր»,- ասաց Սիմոնյանը՝ բացատրելով, թե ինչու տեղի ունեցավ այն:

«Պատերազմը տեղի ունեցավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար: Մեծ պլան գոյություն ուներ: Պլանը հետևյալն էր՝ պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, այս տարածաշրջանը պետք էր կիսել: Այդ ժամանակ ով էլ լիներ՝ Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, 90 տոկոս հավանականությամբ, դա լինելու էր: Եթե այն 10 տոկոսն էլ թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լինել, որ, ենթադրենք, Հայաստանը մտներ, դառնար Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մի հատված, կարող էր մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը, բայց այն, որ տարածաշրջանը կիսվելու էր Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր՝ ուզում է Նիկոլ Փաշինյանը լիներ, ուզում է՝ Ռոբերտ Քոչարյանը»,- նշեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ Քոչարյանը, որը գլուխ է գովում, թե եթե ինքը լիներ, պատերազմ չէր լինի, հենց նրա ժամանակահատվածում է եղել այն, ինչ եղավ 2020-ին: 

«Էն ժամանակ է հիմքը դրված եղել»,- ավելացրեց Սիմոնյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ հայտնեց՝ պատերազմից հետո առաջարկ է եղել ԼՂ ղեկավարությանը՝ հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ:

«Չասեմ՝ ով, բայց չթողեցին, որ գնային հանդիպման: Երաշխավորների ինստիտուտը, այո, թույլ չտվեց, և նաև ձեր կողմնակիցները, որոնք ԼՂ-ում իշխանության մաս էին, թույլ չտվեցին: Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել և լսել եմ: Եվ դրա համար տեղի ունեցավ երկրորդ ռազմական գործողությունը, որը վերջնականապես ԼՂ-ից հայ ժողովրդին դուրս բերեց»,- հայտարարեց Սիմոնյանը՝ դիմելով դահլիճում ներկա ընդդիմադիրներին:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների՝ ԼՂ բնակչության վերադարձի մասին խոսակցություններին, հարցրեց՝ ո՞վ է ապահովելու այդ մարդկանց անվտանգությունը:

«Հա, լավ է հնչում, բայց հարգելիներս, դուք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելո՞ւ եք»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ այդ խոսակցությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանցի այն քաղաքացիները, որոնք խորհրդային տարիներին բնակվել են Հայաստանում, ցանկանալու են գալ ու բնակվել այստեղ:

«Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ խոսակցությունը ուրիշ ուղղություն է տանելու, բայց էդ էլ հեչ: Դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելո՞ւ եք: Որ ասում եք՝ Լեռնային Ղարաբաղը հանձնեցիք, բա որ հանձնեցինք, բա ինչի՞ պատերազմ եղավ: Հենա կհանձնեինք, թղթով կգնայինք, կստորագրեինք: Ինչի՞ էր պետք գնալ, հասնել դժոխք, մեռնել այդ բոլոր մահացածների հետ»,- հարց ուղղեց ընդդիմությանը ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է երաշխավորներին, ասաց՝ երաշխավորը կանգնած էր Ղարաբաղում, բայց երբ երկրորդ հարձակումը տեղի ունեցավ Ղարաբաղի վրա, ՌԴ խոսնակը հայտարարեց՝ կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները: 

«Սա նրա մասին է, որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք: Սա է եղել պլանը: Որ Հայաստանի մի կտոր էլ գրավվեր, օկուպացվեր կամ ինչ-որ բան լիներ, և հետո Ռոբերտ Քոչարյանը 2021-ին՝ որպես Ռուսաստանի ամենալավ թեկնածու՝ մինչև Սամվել Կարապետյանի հայտնվելը, գար ասեր՝ դե, մենք չենք կարող, մենք փոքր ազգ ենք, մեր անվտանգության միակ ձևը Միութենական պետության մաս լինելն է: Սա է եղել պլանը: Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը»,- ավելացրեց նա:

Ըստ Սիմոնյանի՝ 2021-ից հետո ոչ ոք չէր ուզում իշխանությունը վերցնել, դրա համար գնացին Վազգեն Մանուկյանին, Գալստանյանին բերեցին, հիմա էլ ուզում են՝ ընդդիմության ձայներով Քոչարյանը դառնա վարչապետ: 

«Մենք կռվել ենք, ինչքան զենք կա՝ տվել ենք, ինչքան փող կա՝ տվել ենք, ինչքան մեռնել կա, մեռել ենք, ինչքան մեռնելու ձև կա, էդ մեռնելու ձևերով անցել ենք»,- հայտարարեց Սիմոնյանը:

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 377.20
EUR/AMD 437.78
RUB/AMD 4.66
BTC/USD 69,451
ETH/USD 2,077
SOL/USD 87.89

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ