Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով.ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով.ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան

Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով.ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով

Կառավարության՝ մարտի 26-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը 1 մլրդ 100 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 սուբվենցիոն ծրագրեր, որից 2-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Տավուշի մարզում:

«Այս հատկացումով արդեն 2026 թվականի պետբյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ծրագրերի մասին է խոսքը: Դրանք վերաբերում են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայանների տեղադրմանը, շենքերի տանիքների հիմնանորոգմանը, վերականգնմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, խաղահրապարակի կառուցմանը, մանկապատեզի շենքի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, արտաքին լուսավորության անցկացմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, վերելակների փոխարինմանը և այլ աշխատանքների:

Միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դուռ-պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և խորհրդատվական ծառայություներ ձեռք բերելու համար:

«Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին պրոբլեմ է, և պետք է այս հարցը լուծել»,- թեմայի համատեքստում նկատեց Փաշինյանը:

Նախարար Խուդաթյանն արձագանքեց՝ նախատեսված է աշխատանքներն իրականացնել փուլերով:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով.ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան