Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Հայկ Կոնջորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Հայկ Կոնջորյան

Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Հայկ Կոնջորյան
Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան

Ասում եք՝ արժեքների բախում է այսօր մեր երկրում: Այո՛, այսօր մեր երկրում արժեքների բախում է: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց և ուղիղ եթերով շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է իր քաղաքացիների հետ, հետո անգամ ներողություն է խնդրում քաղաքացուց, մյուս կողմում այն արժեքն է, որտեղ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են, զուգարանում այնքան են ծեծում, որ մարդը զուգարանում մահանում է: Հիմա պետք է որոշեք՝ այդ արժեքների ո՞ր կողմում եք: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարության ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Իշխող ուժի ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասով քննարկումներին, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա խորհրդարանական ընտրություններին չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:

«Այո՛, ասում ենք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ և վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ:

Ինչո՞ւ ենք ասում, որովհետև այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը: Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է, Ռոբերտ Քոչարյանի ուժը պատերազմի հրձիգ է, Դաշնակցությունը, ընդդիմությունը դեմ են սահմանազատման գործընթացին:

Դո՞ւք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում էիք վիժեցնել: Դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ Կիրանցով դեպի Ղարաբաղ: Դո՞ւք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում էիք տորպեդահարել: Պարզ չէ՞, որ երբ եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Հայկ Կոնջորյան