Շենգшվիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին բեռնատшրներից գողությունները․ տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Շենգшվիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին բեռնատшրներից գողությունները․ տեսանյութ

Մարտի 9-ին ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման երկու ահազանգ։ «Իվեկո» մակնիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճուղում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով և գողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156 հազար դրամ։ Մյուս դեպքում՝ «Վոլվո» բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույն կերպ բացել են Արարատյան փողոցում՝ մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը և գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500 հազար դրամը։
Ահազանգերի հիման վրա դեպքի վայրեր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 և 31 տարեկան երկու եղբայրներ։ Պարզվեց նաև, որ նրանք հանցանքի վայր են մեկնել պատվիրած տաքսիներով՝ առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում՝ առավոտյան։
Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե տարա՝ լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Շենգшվիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին բեռնատшրներից գողությունները․ տեսանյութ