Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան

Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան
Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան

Կարծում եմ՝ վարչապետի առաջարկած գաղափարը Ռոբերտ Քոչարյանին բխում է հենց իր արտասանածից: Պարոն Քոչարյանը էմպիրիկ եղանակով թող փորձի ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը, թեև ես նույնպես համակարծիք եմ վարչապետի հետ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով՝ ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է:

«Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները, օրինակ՝ լինեին ինտելեկտուալ, լինեին կառուցողական, նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ»,- նկատեց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Քոչարյանն ասել է, որ «պեռաշկի» ու սուջուխ ուտելով անլրջացվում է ընտրական գործընթացը, Ալեքսանյանը պատասխանեց՝ Քոչարյանը կարող է իրենց կերած «պեռաշկիների ու կուկուռուզների» մասին խոսելու փոխարեն խոսի 200 միլիոն դոլարի մասին, որը, ըստ դատախազության մեղադրանքի, ինքն է կերել:

«Կարա մեր կերած պեռաշկու մասին խոսի, կարա իր կերած 200 միլիոնի  մասին խոսի ու դրանով իսկ բավականաչափ լրջացնի քաղաքական դիսկուրսը: 200 միլիոն դոլարը Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյայի մի 5000 տարվա աշխատավարձն է, 200 միլիոն դոլարը մի 100 դպրոց է ՀՀ տարբեր գյուղերում»,- ասաց պատգամավորը: 

Ինչ վերաբերում է եթերում ուտելիքներ ուտելուն, դրանք ցուցադրելուն, պատգամավորը նկատեց՝ մարդը պետք է սնվի:

«Առհասարակ, ոչ մի վատ բան չեմ տեսնում սիբեխով աղցան ուտելու մեջ, բայց մարդը (Ռոբերտ Քոչարյան - խմբ.), որը նման մեղադրանք էր հնչեցնում, ինքն ինչով էր զբաղվում: Էդ մարդը հանրայնացնում էր էն, որ ինքը գնացել է Տանզանիա, միլիոններ է ծախսել, վայրի բնության մեջ առյուծ էր սպանել, նստել էր սատկած առյուծի վրա, ու ինքը այդ նկարներն էր հանրայնացնում: Դա է տարբերությունը»,- նկատեց Ալեքսանյանը:

Հարցին՝ որն է վարչապետի կողմից ուտելիքի տեսարանները հանրայնացնելու նպատակը, պատգամավորը ասաց՝ խնդիր չի տեսնում դա հանրայնացնելու մեջ: 

«Ես չեմ հասկանում՝ ինչու եք դրանում խնդիր տեսնում: Հայ հանրությունը ինչ ակնկալիք ունի վարչապետից, նա այդ ակնկալիքները ձևակերպում է գնալով քվեարկության ու այդ քվեարկությունը ամրապնդելով: ՀՀ վարչապետը մարդ է, որը ժողովրդի հետ ուղիղ  և անմիջական կապի մեջ է»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան