Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ՀՀ կառավարությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Նաիրի Ադամյանի թեկնածությունը: 

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի՝ 4 տարի պաշտոնավարման ժամկետով անդամի պաշտոնում առաջադրված Նաիրի Ադամյանի թեկնածությունը ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

2009-2013 թթ. Նաիրի Ադամյանը սովորել և ավարտել է ԵՊՀ կառավարման ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ 2015-2017 թթ. շարունակել է ուսումը նույն համալսարանում՝ ինովացիաների կառավարման մմասնագիտությամբ ստանալով մագիստրոսի աստիճան:

Ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ:

2024-ի օգոստոսից զբաղեցնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը ՏՏ և ֆինանսական ծառայությունների գծով:

Մասնագիտական գործունեության հիմնական ուղղվածությունն է թվային համակարգերի ռազմավարական պլանավորումը, տեխնիկական պրոդուկտների պորտֆելների կառավարումը, ՏՏ կառավարման մոդելների մշակումը, բիզնես գործընթացների քարտեզագրումը և համակարգային ճարտարապետության ձևավորումը, ինչպես նաև միջգերատեսչական և բազմաշերտ համակարգերի համադրումը:

Իր խոսքում Նաիրի Ադամյանը անդրադարձավ թվայնացման խնդիրներին, կիբեռանվտանգության հարցերին:

«Իմ ընկալմամբ՝ թվայնացումը ոչ թե ինքնանպատակ է, այլ միջոց, այն գործիք է կառավարումը, այդ թվում՝ պետական կառավարումը, դարձնելու առավել արդյունավետ, կանխատեսելի, հաշվետու և ավելի մարդակենտրոն»,- ասաց թեկնածուն:

Նրա խոսքով՝ թվային համակարգերը պետք է դիտարկել ոչ միայն որպես տեխնիկական նախագծեր, այլև որպես ծառայություններ մատուցող կառավարման գործիքներ, որոնց նպատակը քաղաքացու և բիզնեսի համար արժեքի ստեղծումն է:

«Հանձնաժողովը չեմ պատկերացնում որպես վերահսկող, պատժիչ մարմին, այն պետք է լինի համակարգային կայունության հենարան, մարմին, որը մի կողմից ապահովում է կանոնների պահպանումը, մյուս կողմից՝ հասկանում է համակարգի ներսի բարդությունները և նպաստում դրանց լուծմանը:

Կարևոր է հստակ տարբերակել, որ հանձնաժողովը կառավարման մարմին չէ, այն կարգավորող մարմին է, ինչը նշանակում է, որ հանձնաժողովը չի ղեկավարելու պետական տեղեկատվական համակարգեր, այն սահմանելու է խաղի կանոնները և հետևելու է դրանց պահպանմանը»,- ասաց թեկնածուն:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը