Վերջին 5 տարում առաջին անգամ դատաшարտյալները գերազանցել են կшլանավորվածներին․Սրբուհի Գալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վերջին 5 տարում առաջին անգամ դատաшարտյալները գերազանցել են կшլանավորվածներին․Սրբուհի Գալյան

Վերջին 5 տարում առաջին անգամ դատաшարտյալները գերազանցել են կшլանավորվածներին․Սրբուհի Գալյան
Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին

Gallup կենտրոնի կողմից 2025 թվականին հրապարակված զեկույցում մեր երկրի ցուցանիշը 2024 թվականի համար 84 տոկոս է, ինչը 2023 թվականի համեմատ բարձր է 1 միավորով, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 23-ին հրավիրված նիստում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նոր Սահմանադրության մշակման աշխատանքները: ԱԺ-ի կողմից ընդունվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների բարեփոխման փաթեթը: Խորհրդարանին են ներկայացվել փաթեթներ, որոնցով առաջարկվում է նախատեսել քաղաքացիական և վարչական գործերի ու բողոքների քննության հստակ ժամկետներ և գրավոր ընթացակարգեր: Նախատեսվել են նաև դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունն ընդհատման պահից շարունակելու ընդհանուր կանոն, ինչպես նաև նոր դատավորի կողմից ապացույցների հետազոտման առավել ճկուն ընթացակարգեր: Վարչական մարմինները մինչև 300.000 ՀՀ դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք այլևս չեն ունենա, ինչը 20-30 տոկոսով կթեթևացնի Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ ՏՀԶԿ Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցով ներկայացված կատարողական 9 դաշտից 6-ում գրանցվել է էական առաջընթաց: 2025 թվականի ընթացքում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ներկայացված 22 հանձնարարականի կատարման ուղղությամբ:

Անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին՝ նշվել է, որ տարեվերջի դրությամբ վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորված անձանց թվից: Պրոբացիայի ծառայությունը ձեռք է բերել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորում, որի արդյունքում մատակարարվել է 459 էլեկտրոնային հսկողության, ինչպես նաև 300 վարչական հսկողության սարքավորումներ: Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները:

Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են նաև վերապատրաստման դասընթացներ:

Արդարադատության նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Հանձնաժողովը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Վերջին 5 տարում առաջին անգամ դատաшարտյալները գերազանցել են կшլանավորվածներին․Սրբուհի Գալյան