ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ

ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ
ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ

Շիա արմատական ​​«Հըզբոլլահ» շարժումն Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ գտնվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության ներքո՝ հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «ԻՀՊԿ-ն այստեղ է և, ցավոք, ղեկավարում է Լիբանանում ռազմական գործողությունը: Այս մարդիկ կեղծ անձնագրեր ունեն և անօրինական ճանապարհով են մուտք գործել երկիր»,- ընդգծել է Սալամը:

Լիբանանի վարչապետն ԻՀՊԿ-ին նաև մեղադրել է մարտի սկզբին Կիպրոսում գտնվող բրիտանական Ակրոտիրի ռազմաբազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքով հարձակման համար՝ պնդելով, որ այն իրականացրել է Կորպուսը: ԵՄ-ի անդամ կղզու իշխանություններն ավելի վաղ պնդում էին, որ սարքն արձակել է «Հըզբոլլահը»՝ Լիբանանից:

Սալամը շիա խմբավորմանը կրկին մեղադրել է Լիբանանն Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար՝ Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելով:

Լիբանանի կառավարությունը մարտի 2-ին որոշում է ընդունել երկրում արգելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցանկացած գործունեություն: Բացի այդ, Բեյրութը կոչ է արել «Հըզբոլլահի» անդամներին զենքը կամավոր հանձնել պետությանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ