Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 23-ի նիստում քննարկվել է Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

2025 թվականի գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Դրան զուգահեռ համաձայնեցվել են և հանրահռչակվել այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հավելել. «Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն ու կվերագործարկվեն ՀՀ տարածքում և կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կմնան ու կգործեն մեր երկրի լիարժեք իրավազորության շրջանակում և ներքո»: Զեկուցողի խոսքով՝ խաղաղությունը կշարունակի գործել, քանի դեռ այն շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար:

Նախարարը խոսել է նաև ԹՐԻՓ նախագծի մասին՝ նշելով, որ այն ներդրումային, տրանսպորտային նախագիծ է: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ առկա է բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսութուն:

Ըստ Կառավարության ներկայացուցչի՝ հաշվետու ժամանակահատվածում ռազմավարական գործընկերություն է հաստատվել Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, ինչպես նաև Չինաստանի և Ղազախստանի հետ, իսկ Գերմանիայի հետ՝ երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ:

Նշվել է, որ 2025 թվականի դեկտեմբերին ստորագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը: Զեկուցողը տեղեկացրել է, որ Եվրոպական միության հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ, ստորագրվել և ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը:

Նախարարը խոսել է ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ գրանցված առաջընթացի մասին: Նա նշել է, որ այս տարի մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Նաև տեղի կունենա ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը:

Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ 2025 թվականին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություններ է հիմնել Կիպրոսում, Օմանում և Հունգարիայում:

Նախարարը ներկայացրել է մի շարք երկրների հետ գործակցության մակարդակը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը