Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան
Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Փաշինյան

Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, և մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին: Այսինքն՝ իմ կարծիքն այն է, որ դա պատմականորեն անհնար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ պետք է պատմական պահը ճիշտ գնահատեն և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և՛ քաղաքացիները՝ պատմությունը հասցնելով տրամաբանական, ոչ ֆատալիստական, այլ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով խաղաղ հանգրվանի:

«Այսօր ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը, բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ: Ըստ որում՝ հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու և այլնի մասին: Այլ կերպ, քան պատերազմի ճանապարհին ոտք դնելն անհնար է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը երեք ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերի մասին է:

«Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որն այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և այդ խաղաղությունը պետք է խնամել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը այն չէ, և դա միանշանակ բացում է էսկալացիայի ճանապարհը:

Ինչո՞ւ պետք է դա տեղի չունենա այն էլ աշխարհաքաղաքական այս միջավարում, որովհետև այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ, որտեղ պատերազմի դուռ կա, դուռը բաց է, պատերազմը մտնում է: Մենք չենք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում աշխարհում: Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է, իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, այլ դռների փեղկերը լայնորեն բացում են»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան