Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ

Հրապարակվել է: 15:03, 2 Օգոստոս 2026
Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ

2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությանը։

Բոլոր 14 հիվանդներն ունեցել են սրտխառնոց և փսխում, ընդ որում՝ մի մասի մոտ ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս ռեստորանում։ Նրանք դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Տասը հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ Չորս երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել է համապատասխան բուժօգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Համաճարակաբանական հետազոտության ընթացքում երեխաների ընդհանուր վիճակի բարելավման կապակցությամբ նրանք ևս դուրս են գրվել՝ ժամը 11:30-ի սահմաններում։

ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։

Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՍԱՏՄ և ԱԱՏՄ մարզային կառույցների պատասխանատուներին»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Առողջապահություն և սոց. հարցեր

Արժույթներ

USD/AMD 363.41
EUR/AMD 419.27
RUB/AMD 4.32
BTC/USD 76,556
ETH/USD 2,457
SOL/USD 100.35

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ