Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև. — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև.

Հրապարակվել է: 09:37, 30 Հուլիս 2026
Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություն  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի,  Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև.

Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանի հրավերով դեսպանատանը հյուրընկալվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը և Միջազգային համագործակցության և նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Սամվել Սարգսյանը:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Դեսպանը բարձր է գնահատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դերը Հայաստանում, ինչպես նաև բուժկենտրոնի միջազգային վարկանիշը, աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների հետ ձևավորված  հարաբերությունները և առաջարկություն է հնչեցրել ակտիվ համագործակցության Արգենտինայի առաջատար բժշկական հաստատությունների հետ, ինչը երկկողմանի առաջխաղացում և ձեռքբերում կհանդիսանա կլինիկաների համար:

Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցության նոր եզրեր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի,  Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի և դեսպանատան միջնորդությամբ նաև Խուան Գարահանի անվան Մանկական հիվանդանոցի միջև: Սա կամրապնդի միջազգային գործընկերությունը և կխթանի գիտելիքների փոխանակման, համատեղ բժշկագիտական գործունեության և մասնագիտական ​​զարգացման նոր հնարավորությունները:

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Առողջապահություն և սոց. հարցեր

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 421.11
RUB/AMD 4.30
BTC/USD 77,911
ETH/USD 2,514
SOL/USD 101.76

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ