Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով: — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով:

Հրապարակվել է: 11:20, 16 Սեպտեմբեր 2026
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով:
 

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրականացրած գույքի հարկադիր իրացման գործընթացի օրինականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Վերահսկողությամբ պարզվել է, որ 2025 թվականին 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲ ընկերության՝ 420.8 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով գույքի իրացման ընթացքում, սնանկության հիմքերի առկայության պայմաններում, կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը և ընկերությանը 90-օրյա ժամկետում սնանկության դատարան դիմելու առաջարկն ուղարկվել են սխալ հասցեով։ Արդյունքում ընկերությունը զրկվել է օրենքով նախատեսված գործողությունները պատշաճ ժամկետում իրականացնելու հնարավորությունից։

Բացի այդ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման մեջ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ գույքի գրավադրված լինելու և 6.07 մլրդ դրամի պարտավորությունների նոր սեփականատիրոջը փոխանցվելու վերաբերյալ։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սակարկությունների կարգի խախտման արդյունքում գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվությունը սահմանափակել է այլ անձանց մասնակցության իրական հնարավորությունը, և գույքն աճուրդում իրացվել է շուրջ 250․0 մլն դրամով ցածր՝ 167.8 մլն դրամ գնով։

Փաստվող դեպքի առթիվ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Տնտեսություն

Արժույթներ

USD/AMD 364.18
EUR/AMD 420.08
RUB/AMD 4.31
BTC/USD 75,917
ETH/USD 2,404
SOL/USD 97.22

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ