ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվել է: 19:02, 16 Սեպտեմբեր 2026
ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Նիկոլ Փաշինյան
 

Արդյոք Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները ՀՀ-ի անբաժանելի մաս համարո՞ւմ եմ: Այո՛, համարում եմ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին, թե Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները ՀՀ-ի մա՞ս են, և ո՞րն է Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերման երաշխիքը, ինչպես նաև ժամկետը:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Ըստ Փաշինյանի՝ հարցը ենթակա է լուծման սահմանազատման գործընթացի շրջանակում, իսկ հարցի լուծման երաշխիքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև և վավերացվել է նախորդ գումարման խորհրդարանում:

«Ավելին ասեմ, մենք խոսում ենք Ջերմուկի և Սև լճի մասին, բայց ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո: 1990 թվականից: Այդ տարածքները և մյուս տարածքները նույնպես սահմանազատման գործընթացի առարկա են: Այդ գործընթացով խնդիրները կլուծվեն կանոնակարգով նախատեսված պրոցեդուրաներով»,- ասաց Փաշինյանը:

 

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 363.41
EUR/AMD 419.27
RUB/AMD 4.32
BTC/USD 75,737
ETH/USD 2,391
SOL/USD 97.07

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ