Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ: — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ:

Հրապարակվել է: 19:35, 18 Սեպտեմբեր 2026
Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ:
 

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. 

«Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք։

Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և մեր երկրից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Վարչապետն այդ առումով կարևորել է ԵՄ-ի կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակությունը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին»։

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 363.44
EUR/AMD 417.05
RUB/AMD 4.31
BTC/USD 80,704
ETH/USD 2,583
SOL/USD 111.14

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ