Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը

Հրապարակվել է: 17:18, 18 Սեպտեմբեր 2026
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
 

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի դատավարությունը:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Քոչարյանը դատարան է բերվել Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ. օգոստոսին նա կալանավորվել էր մեկ այլ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու գործով:

Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը մերժել է գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Այնուհետև Յուրի Խաչատուրովի պաշտպանն է միջնորդել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ պատճառաբանելով, որ քրեական հետապնդումը հարուցելիս չի հաղթահարվել նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը: Կարծիք է հայտնել նաև Քոչարյանը, նշել՝ եթե ՀԱՊԿ ներկայացուցչի հետ խնդիր կար, պետք էր նախ հետ կանչել նրան, հետո միայն գործ սկսել: Հանրային մեղադրողը, սակայն առարկել է, հիշեցրել, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է, հետևաբար՝ Հայաստանի իրավապահ մարմիններն իրավասու են եղել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գործառույթներն իրականացնելիս քարտուղարն անձեռնմխելի է ընդունող պետության տարածքում, իսկ ՀՀ տարածքում նա չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից: Բացի այդ, ըստ դատախազի՝ Խաչատուրովին վերագրվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների համար ենթադրյալ հանցավոր արարք, որը կապ չունի նրա՝ որպես ՀԱՊԿ քարտուղարի լիազորությունների հետ. անձն օգտվում է անձեռնմխելիությունից այն դեպքում, եթե նրան պետք է մեղադրյալ ներգրավել իր գործառույթների շրջանակներում կատարված ենթադրյալ արարքի համար:

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 363.50
EUR/AMD 417.23
RUB/AMD 4.31
BTC/USD 80,825
ETH/USD 2,579
SOL/USD 110.61

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ