Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի.

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի.
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունը։

«2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.

«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»։

Նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։

Գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։

Դատարանը վճռով հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում, վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում, արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։

Մասնավորապես, դատարանը արձանագրել է.

«Դատարանի գնահատմամբ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»։

Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի.