Ռոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր Նազարյանը։ — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Ռոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր Նազարյանը։

Հրապարակվել է: 21:00, 29 Հուլիս 2026
Ռոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր Նազարյանը։

Արթուր Նազարյանն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Բաժանորդագրվիր Telegram-ում

Հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Նազարյանին։

Ժողովին մասնակցեցին ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսեցին նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրեց հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ Այնուհետև նա պատասխանեց պատվիրակների հարցերին, որից հետո անցկացվեց բաց քվեարկություն։

Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։

Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Կիսվել:

Կարևոր

Մշակույթ և Սպորտ

Արժույթներ

USD/AMD 366.20
EUR/AMD 416.96
RUB/AMD 4.61
BTC/USD 64,135
ETH/USD 1,910
SOL/USD 73.64

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ