Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն. — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն.

Հրապարակվել է: 19:56, 29 Հուլիս 2026
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն.
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն

Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը 4-3 հաշվով հաղթել է Ասլան Ձուևին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:

Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…