Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար. պարզաբանում է Ավանեսյանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար. պարզաբանում է Ավանեսյանը

Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար. պարզաբանում է Ավանեսյանը

Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, ապա այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և քաղաքացուն օգնում են գործընթացն իրականացնել: Այդ մասին Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի դիտարկմանը, ըստ որի՝ եթե քաղաքացին չի կարողանում ներբեռնել հավելվածը կամ չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածն ակտիվացնելու և համակարգում ընդգրկվելու համար, ինչ պետք է անի:

«Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով բուժառուին: Այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա:

Մի այլ հանգամանք էլ. եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկել է շտապօգնության միջոցով հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ նրա իրավունքն իրացնելու համար: Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բուժօգնությունը»,- ասաց նա:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար. պարզաբանում է Ավանեսյանը