ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան

ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան

Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, ինչպես նաև փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։

2026 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը ՀՀ–ում աշխատող դառնալու համար։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

ԵԱՏՄ երկրները կընդունեն էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման Մինսկի և Մոսկվայի փորձը

Նա հիշեցրեց, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։

«Էլեկտրոնային տարբերակը բավականին հեշտացնում է գործընթացը, քանի որ լրացման համար բոլոր անհրաժեշտ կետերը ներկայացված են առցանց, կան նաև հուշումներ։ Մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ավելի ուշ են ստացել, քան նախատեսված էր «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ»։ Էլեկտրոնային տարբերակով այս խնդիրը լուծվում է, երբ աշխատողը «Ես եմ» համակարգում ստորագրում է պայմանագիրն իր էլեկտրոնային ստորագրությամբ»,– ընդգծեց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։

Նախարարության պաշտոնյան նշեց, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում։

«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»,– նշեց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։

Ռուսաստանցիները կկարողանան էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում

«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանն իր հերթին նշեց, որ այս նոր համակարգը գործարկվել է 2025 թ. հոկտեմբերից, և գործատուներն արդեն իսկ հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր։

Նա տեղեկացրեց, որ այս պահին առկա է 433 աշխատանքային պայմանագիր, որոնք կնքվել են գործատուի ու աշխատակցի կողմից 2025 թ. ընթացքում, և որոնք հնարավոր չի եղել ներառել համակարգի մեջ, հնարավոր է մուտքագրել այս տարվա հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։

«Այս նոր համակարգի կողմից արդեն իսկ ստեղծվել է 1 225 պայմանագիր, որոնք, սակայն, դեռ ստորագրված չեն աշխատողի կողմից։ Ինչ վերաբերում է գործող պայմանագրերին, ապա դրանք ինքնաշխատ տարբերակով կմուտքագրվեն թվային հարթակ, քանի որ ՊԵԿ–ում արդեն իսկ առկա են համապատասխան տեղեկություններ։ Գործատուն ընդամնեը պետք է ստուգի մուտքագրված տվյալները»,– նշեց Պողոսյանը։

Նա վստահեցրեց, որ համակարգն ամբողջովին պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումն ու բոլոր փաստաթղթերի կնքումը և ստորագրումը։

Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան