Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը

Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը

Ծրագրերը երկարաձգելու որոշումն արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել։

Արցախցիների առանձին խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության 2 ծրագրեր նախատեսվում է երկարաձգել առնվազն 6 ամսով ։ 

Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերին։

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, իսկ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կազմել է 40000 դրամ, իսկ 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կազմում է 30000 դրամ»,- հիշեցնում են նախարարությունից։

Ծրագրից կարող են օգտվել․

մինչև 18 տարեկան երեխաներ,

հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք,

63 և ավելի տարեկաններ,

կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։

Ինչ վերաբերում է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրին, շահառու են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից: Ընդ որում, մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերակցությամբ: Սոցիալական աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40 հազար դրամ է, իսկ երկրորդ անդամից սկսած՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ:

Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ մշակվել և պաշտոնական շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է աջակցությունների տրամադրման համար նախատեսված դիմումների ժամկետը սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 15-ը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը