Արսեն Թորոսյանը արձագանքեց, և ընդամենը տասը օր անց Ալվարդն արդեն պրոթեզ ունեցավ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Արսեն Թորոսյանը արձագանքեց, և ընդամենը տասը օր անց Ալվարդն արդեն պրոթեզ ունեցավ

Արսեն Թորոսյանը արձագանքեց, և ընդամենը տասը օր անց Ալվարդն արդեն պրոթեզ ունեցավ

«Արցախյան պատերազմի տարիներին վիրավորում ստացած Ալվարդ անունով երիտասարդ կինը, ով հինգ տարեկանում կորցրել էր ոտքը՝ ծնկից ներքև, վերջապես ստացել է նոր պրոթեզ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Իրինա Գասպարյանը և շնորհակալություն հայտնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին:

«Ալվարդը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղում։ Հինգ տարեկանում՝ Արցախյան պատերազմի տարիներին, Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքով նա կորցրել է ոտքը՝ ծնկից ներքև։ Նույն օրը նաև կորցրել է ընտանիքի երկու անփոխարինելի անդամներին՝ 14-ամյա եղբորը և պապիկին։
2023 թվականից հետո Ալվարդի ոտքի պրոթեզի հարցով դիմեցինք գրեթե բոլոր կառույցներին, սակայն քաղաքացիության թղթային խնդիրները երկարացնում էին գործընթացը, և գնալով անհնարին էր թվում Ալվարդի ոտքի պրոթեզ ստանալը։ 

Օրեր առաջ, վստահ լինելով, որ որևէ բան չի փոխվի Ալվարդի կյանքում, Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերից մեկի տակ գրեցի մեկնաբանություն՝ ներկայացնելով Ալվարդի խնդիրը։ Ի զարմանս ինձ՝ պարոն Արսեն Թորոսյանը արձագանքեց, և ընդամենը տասը օր անց Ալվարդն արդեն նոր, շատ լավ պրոթեզ ունեցավ։

Անչափ շնորհակալ ենք բոլորին՝ Ալվարդի կյանքը երջանկացնելու համար»,-գրել է օգտատերը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Արսեն Թորոսյանը արձագանքեց, և ընդամենը տասը օր անց Ալվարդն արդեն պրոթեզ ունեցավ