Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով. Մարիամ Ծատրյանը հերքում է Ագնեսա Խամոյանի կողմից հնչեցված թվերը քաղցկեղի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով. Մարիամ Ծատրյանը հերքում է Ագնեսա Խամոյանի կողմից հնչեցված թվերը քաղցկեղի մասին

Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով. Մարիամ Ծատրյանը հերքում է Ագնեսա Խամոյանի կողմից հնչեցված թվերը քաղցկեղի մասին

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ազգային ժողովում տիկին Խամոյանի հայտարարությանը, թե «2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»։

«Ինչպե՞ս կարելի է վիճակագրության հանդեպ լինել այսչափ անզգույշ, երբ հատկապես այն վերաբերում է մարդուն, մարդկային կյանքին:

Տիկին Խամոյանը ԱԺ բարձր ամբիոնից քիչ առաջ հայտարարում է, թե «...Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»: Այնինչ, ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում եմ.
2024 թվականի դրությամբ ՀՀ-ում ՀԱՇՎԱՌՎԱԾ Է քաղցկեղ ունեցող  50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են  7000-ը:  Հասկանում եք, չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը: Հասկանու՞մ եք, չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը:

Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով»։

Ծատրյանը նաև կոչ է արել լրատվամիջոցներին զգոն լինել հնչեցված վիճակագրական տվյալների նկատմամբ և կանխել տագնապային տրամադրություններ ստեղծելու փորձերը։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով. Մարիամ Ծատրյանը հերքում է Ագնեսա Խամոյանի կողմից հնչեցված թվերը քաղցկեղի մասին