Հիվանդ ու առանց օգնության՝ 15 տարի փողոցում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Քալաշ Քալաշյանը տեղափոխվեց հիվանդանոց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Հիվանդ ու առանց օգնության՝ 15 տարի փողոցում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Քալաշ Քալաշյանը տեղափոխվեց հիվանդանոց

Հիվանդ ու առանց օգնության՝ 15 տարի փողոցում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Քալաշ Քալաշյանը տեղափոխվեց հիվանդանոց

Երևանի կենտրոնում՝ փողոցում, արդեն 15 տարի ապրում է Քալաշ Քալաշյանը, ով չունի անձնագիր և կարգավիճակ, այսինքն՝ պաշտոնապես գոյություն չունի: Նրա առողջական վիճակը վերջին շրջանում արտակարգ վատացել է. ոտքերը ցրտահարվել, այտուցված, կապտած և թարախակալած են:

Այս խնդիրը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել և հանրայնացրել է օգտատեր Անահիտ Սիմոնյանը՝ ահազանգելով պետության անտարբերության և անպատասխանատվության մասին: Հաղորդման մեջ շեշտվել է, որ բազմաթիվ գերատեսչություններ տեղյակ են իրավիճակից, սակայն իրական գործողություններ չեն ձեռնարկում:

Անահիտ Սիմոնյանի հրապարակմանը և բարձրացրած խնդրին արձագանքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը, ով տեղեկացրել է, որ նախարարության միացյալ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Քալաշը շտապօգնությամբ տեղափոխվել է «Մաշկաբանության ազգային կենտրոն» և այժմ գտնվում է բժշկական հսկողության ներքո: Նշվել է նաև, որ նա համաձայնվել է տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ իրականացվելու է նրա կարիքների համակողմանի գնահատում:

Ըստ մեր տեղեկությունների Քալաշ Քալաշյանը նաև մարտից մինչև հունիսի ամիսը բուժօգնություն է ստացել Այրվածքաբանության ազգային կենտրոնում: 

Առողջապահությունը նաև հոգացել է սննդի, հագուստի, դեղորայքի և այլ պարագաների հարցերը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Հիվանդ ու առանց օգնության՝ 15 տարի փողոցում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Քալաշ Քալաշյանը տեղափոխվեց հիվանդանոց