Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները: — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները:

Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները:

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ։

Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հետագա զարգացմանը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում կարևոր դեր ունի նաև խորհրդարանական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։ Ընդգծվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը տնտեսության, զբոսաշրջության, գիտության, սպորտի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Հանրապետության նախագահը և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պալատի պատվո հյուրերի մատյանում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները: