Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ: — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ:

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա առիթով։

Անցած երեք ու կես տասնամյակների ընթացքում Ղրղզստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ՝ արձանագրելով կարևոր ձեռքբերումներ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ձեր ղեկավարությամբ իրականացվող լայնածավալ բարեփոխումները և արդիականացվող ենթակառուցվածքները հետևողականորեն ամրապնդում են երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը՝ խորացնելով փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում ևս առիթ կունենանք շարունակելու մեր անմիջական շփումները և քննարկելու երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն առնչվող հարցերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ: