Եվս մեկ խումբ տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն կունենա. նախագիծ — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Եվս մեկ խումբ տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն կունենա. նախագիծ

Հրապարակվել է: 18:52, 27 Օգոստոս 2026
Եվս մեկ խումբ տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն կունենա. նախագիծ

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում հայտնել է.

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

«44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։

Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։

Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:

Տուգանքը մարված է:

Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև՝ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար»։

Կիսվել:

Կարևոր

argavand.am

Մայրաքաղաք

Արժույթներ

USD/AMD 364.56
EUR/AMD 425.15
RUB/AMD 4.31
BTC/USD 80,159
ETH/USD 2,514
SOL/USD 106.79

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ