Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Ես չեմ հիշում, որ երկու օր տևի Կառավարության ծրագրի քննարկումը: Տպավորությունների մակարդակում սա Կառավարության ծրագրի ամենակարճ քննարկումն է, բայց քննարկվող հարցերի մեջ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը էլի որոշակի դերակատարում ունեին: Այդ մասին իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ հոգևորականի ձեր իդեալը Նավասարդ Կճոյանն է, և դուք ուզում եք նրա միջոցով... Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել՝ Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը եթե ընդունի այդ օրակարգը, ես էս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ, ամենայն հարգանքով, կքննարկեմ այդ օրակարգը: Ես չեմ ասել երբեք, որ կան մերոնքականներ և ոչ մերոնաքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը՝ չպահել:

Ի միջի այլոց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ»,- ասաց վարչապետը: 

Նրա խոսքով՝ ինքն աշխատանքային մակարդակով ասել է, որ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար:

«Բայց խոսքը մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց էդ փաստի բերումով: Մենք ո՞նց կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է: Լավ, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, ուզում եք Վեհափառ ասենք, ուզում եք Գարեբին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասենք, բայց էդ ամեն ինչից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ: Լեգիտիմությունը գերկարևոր հարց է»,- նշեց Փաշինյանը: 

Մեջբերելով ընդդիմության ներկայացուցչի խոսքերը, թե ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն, ասաց՝ խնդիրը հենց այդտեղ է, որ ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն:

«Ինքը հոգևոր կյանք չունի: Ինքը ժխտել է Աստծո հետ իր ուխտը  և այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին: Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել»,- հայտարարեց նա՝ հնչեցնելով նախադասություն Մատթեոսի Ավետարանի Երանիներից:

Նրա խոսքով՝ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, որոնք չգիտեն՝ Աստվածաշնչի, Կտարակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, նրանց համար եկեղեցին փող լվանալու համակարգ է: 

«Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»,- հայտարարեց վարչապետը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին