ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

Երբ 2018-ին Կառավարության դիրքորոշումը եղել է հետևյալը, որ գործադիրը գործ չունի դատական իշխանության հետ, և դատական իշխանության նկատմամբ ազդեցություններ գործադրելու հետ, և մենք հրաժարվել ենք այդ գործելակերպից, իրականության մեջ ինչ է տեղի ունեցել՝ եղել են շրջանակներ, որոնց ես անվանում եմ մաֆիոզ շրջանակներ, որոնք ասել են՝ էս ինչ լավ ա, գործադիրը հրաժարվում է դրանից, եկեք գնանք մենք էդ նիշան զբաղեցնենք, և զբաղեցրել են: Այդ մասին  իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն իր խոսքում հարց էր բարձրացրել ցանկացած իշխանության համար ինքնահայեցման մասին, նշել՝ կառավարությունը պետք է հետևի քննադատություններին և անհրաժեշտության դեպքում լուծում տա խնդիրներին. խոսքը մասնավորապես դատական համակարգի առկա խնդիրներին էր վերաբերում:

«2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իմ ամենամեծ բարդությունը եղել է պատասխանել մարդկանց հետևյալ հարցերին՝ ինչի է էս մեկն ազատության մեջ, ինչի էս մեկը դատված չի և այլն: Ինձ համար դժվար է բացատրել, որ դրանք ինձ հասցեագրված հարցեր չեն: Մենք դատաիրավական բարեփոխումների համար առավելագույնն արել ենք, բայց հիմա պարզվում է՝ դրանք ինձ հասցեագրված հարցեր են, բայց խնդիրն այն չէ, որ հարցերը հասցեագրված են: Խնդիրն այն է, որ ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա: 

Էսօր խոսում են քաղաքական հետապնդումների  մասին, ես խոսում եմ քաղաքական չհետապնդումների մասին: Ես չեմ կարող հավատալ, որ ինչ-որ մարդիկ մինչև հիմա պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ դատաիրավական համակարգը արդար է: Իրենք ընդհակառակը, պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ էդ կոռուպցիոն կապերը շարունակում են մնալ և նախկինից մինչև 2018-ը թվականը, հայտնի ընտանիքներ կան, որոնց անդամները դատավոր են, որոշումներ են կայացնում, խնամի են, ծանոթ են, բարեկամ: Ինչի՞ են նրանք դեռևս դատավոր՝ որովհետև սահմանադրական պաշտպանության ներքո են, այսինքն՝ քաղաքական իշխանությունը օրինական ճանապարհով նրանց այդտեղից հեռացնելու հնարավորություն չունի»,- ասել է վարչապետը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան