Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Նիկոլ Փաշինյան

Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Նիկոլ Փաշինյան
 

Բանակում սպանությունների, ինքնասպանությունների հետ կապված աշխատանքային խումբ է ձևավորված, երեք նախարար է ներգրավված՝ պաշտպանության նախարարը, ԿԳՄՍ նախարարը և առողջապահության նախարարը: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանի դիտարկմանը, թե ՀՀ ԶՈՒ-ում վերջին ամիսներին ցավալի դեպքեր կան, արդյոք բանակում տեղի ունեցող դեպքերի պատճառը կրթության բա՞ցը չէ:  

Ըստ Փաշինյանի՝ Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է:

«Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ, և հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, որովհետև երբ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ  մտավախություն ուներ, որ եթե քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի: Հիմա գիտեն, որ դա չի լինելու, կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի, միջավայրի, զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, որոնք պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցում ռադիկալ քայլեր են պետք, երկարաժամկետ քայլերով խնդիրը չի լուծվի:

«Բանակի ծառայության տրամաբանությունը չի ադապտացվել խաղաղության հաստատման իրավիճակին, և մենք այստեղ պետք է որոշակի վճռական քայլեր անենք այդ խնդիրը լուծելու համար:

Բայց իհարկե, այո՛, կրթությունը, բռնության կուլտուրան, ընդհանրապես քրեական ենթամշակույթի մտածողությունը, այդ ամեն ինչը խնդիրներ են, որոնք մի օրում լուծելու հարցեր չեն, բայց մեզ պետք է հարցը լուծել հիմա, եթե ոչ՝ մի օրում, առնվազն՝ 1 ամսում, 2 ամսում, 6 ամսում»,- ասաց նա՝ նկատելով, որ կրթությամբ հարցը լուծելը երկարաժամկետ սցենար է:

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե բանակում գնդերեցների աշխատանքը դադարեցվել է, Փաշինյանն ասաց՝ աշխատանքը չի դադարեցվել, գնդերեցների նշանակման կարգ կա, որով պաշտպանության նախարարն առաջնորդվում է: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Նիկոլ Փաշինյան