Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին։

Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին։
Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների և հեռանկարների նախանշման գործում։ Այդ համատեքստում նախագահն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք բարդ և դժվարին ժամանակներ, և այդ ընթացքում Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը։ Նաև այդ առումով եմ ցանկանում շնորհակալություն հայտնել Ձեզ և Կանադայի կառավարությանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Հանրապետության նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ մեծ ներուժ կա նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար։ Էնդրյու Թըրները նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, և այդ ուղղությամբ պատրաստ է շարունակել իր աջակցությունը։ Նա նաև ընդգծել է Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներում։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Կանադայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը։ Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու այդ ուղղությամբ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է կանադական լավագույն փորձի կիրառումը քաղաքական մշակույթի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման տեսանկյունից։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Կանադայի միջև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործման և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին։