Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։

Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։
Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Կարևոր եմ համարում երեկ տեղի ունեցածի հետ կապված մի բան ասել: Առհասարակ ինքնահայեցումը քաղաքական գործչի համար կարևորագույն բաղադրիչ է, ու ես նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, ու դրանից որոշակի հետևություններ կանեմ: Բայց խնդրում եմ, որ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, ձեր մասով դուք էլ ինքնահայեցման հարց կտեսնեք»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմադիրներին:

Վարման կարգով խոսք խնդրեց երեկվա միջադեպի մասնակից, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ նշելով, որ որպեսզի նիստերը բնականոն ընթանան, և նմանատիպ միջադեպեր չլինեն, հորդոր ունի նախագահությանը, որ այն, ինչ հնչում է ամբիոնից, տարածվի բոլորի վրա:

«Որպեսզի տեղից մեր նյարդերն էլ տեղի չտան, և ընդհանրապես այս խնդիրները չլինեն, հորդորում եմ ընդամենըª նիստը կանոնակարգելու և վարելու հետ կապված նախագահությունն արձագանքի: Իմ հորդորը դա է, ու համոզված եմ՝ այսպիսի միջադեպեր չեն լինի»,- ասաց Դավիթ Ղազինյանը:

Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Ձեր միտքը լսելի է»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության շուրջ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև վեճ էր ծագել։ Ալեքսանյանը նախազգուշացումներ էր հայտարարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ Տիգրան Աբրահամյանին և Դավիթ Ղազինյանին, ապա Ղազինյանի նկատմամբ կիրառել էր կարգապահական տույժ՝ զրկելով նրան նիստերին մասնակցելու իրավունքից։ Ղազինյանը լքել էր դահլիճը, որից հետո նրան հետևել էին նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։