Yerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11. — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Yerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11.

Հրապարակվել է: 20:06, 19 Օգոստոս 2026
Yerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11.

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով։ Հոկտեմբերի 9–11-ը Երևանը կրկին կհամախմբի հայ և միջազգային դիզայներների, ոլորտի մասնագետների, գնորդների և համաշխարհային մեդիա ներկայացուցիչների։

Նորաձևությունը Երևանի սրտում՝ երեք օր շարունակ, ստեղծարարության և միջազգային համագործակցության մթնոլորտում։

Ի՞նչ սպասել YFW 2026-ից

• 20+ ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ հայ ու միջազգային դիզայներների մասնակցությամբ
• Fashion Scout Armenia մրցույթ` երիտասարդ դիզայներների բացահայտում
• Showroom՝ 30+ հագուստի, աքսեսուարների, զարդերի բրենդերի մասնակցությամբ
• 9+ Պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային ոլորտային մասնագետների մասնակցությամբ
• Միջազգային հյուրեր, մեդիա ներկայացուցիչներ և ինֆլուենսերներ
• B2B հանդիպումներ, նեթվորքինգ և մասնագիտական կապեր

 Երևան, Տերյան 91 և այլ հարթակներ
 Հոկտեմբերի 9–11, 2026

Ամբողջական ծրագիրը՝ շուտով։

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…

Ավելին՝ Մայրաքաղաք