Անձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Բաղդասարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Անձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Բաղդասարյան

Անձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Բաղդասարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով գերիների և պահվող անձանց վերադարձի գործընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, նշել է, որ 6 տարի լռել է այդ թեմայի մասին, սակայն գործընթացի հետևողական ժխտումների պայմաններում այլևս դժվար է լռել։

Բաղդասարյանի խոսքով՝ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2020 թվականի պատերազմի օրերից և շարունակվել դրան հաջորդած շրջանում։ Նա հիշատակել է Խծաբերդի և Հին Թաղերի դեպքերը՝ ընդգծելով, որ դրանցից ժամեր անց ինքը և իր ֆրակցիայի մեկ այլ գործընկեր մեկնել են Արցախ և օրեր շարունակ զբաղվել այդ գործընթացներով:

«Գործընթացը եղել է ծանր, ցավոտ։ Այդ մասին այս ամբիոնը երբեք չի օգտագործվել, որովհետև այդ մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում։ Այդ մասին լռում են ու գործ են անում»,- ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ այդ առաքելությունն իշխանությունը ստանձնել է ամենօրյա ռեժիմով, իսկ միջազգային հանդիպումների ընթացքում անձամբ է տեսել, թե գերիների վերադարձի հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում։

Բաղդասարյանը ընդդիմության ներկայացուցիչներին հորդորել է խոսել նաև վերադարձած գերիների հարազատների հետ, մասնավորապես Շիրակում և նրանցից լսել, թե ինչ ճանապարհ է անցել վերադարձի գործընթացը:

«Հիմա եկել եք այս ամբիոնից խոսո՞ւմ եք»,- եզրափակել է Բաղդասարյաննը՝ ընդգծելով, որ այս հարցում գնահատականները պետք է հիմնված լինեն ոչ միայն հրապարակային հայտարարությունների, այլև տարիների ընթացքում իրականացված աշխատանքի վրա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Անձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Բաղդասարյան