Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը.

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը.

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 9/2 հողամաս հասցեում գտնվող՝ 0,05 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի հունիսի 12-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելուուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,05 հա մակերեսով, 938 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան քաղաքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝

1.     0,05 հա մակերեսով հողամասը,

2.    0,0451 հա մակերեսով հողամասը,

3.    0,08 հա մակերեսով հողամասը,

4.    0,02 հա մակերեսով հողամասը,

5.    0,0402 հա մակերեսով հողամասը,

6.   0,13 հա մակերեսով հողամասը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը.