Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Իրաքի Քրդստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական Hadid-110 հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պայթուցիկներով համալրված, հարձակվել են Էրբիլում իր գրասենյակի և տարածաշրջանային անվտանգության գործակալության նստավայրի վրա։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ շինություններին լուրջ վնաս չի հասցվել։

«Ես խստորեն դատապարտում եմ այս անխոհեմ և անընդունելի հարձակումները։ Սա վտանգավոր սրացում է և ուղղակի սպառնալիք Քրդիստանի անվտանգությանն ու կայունությանը»,- սոցիալական ցանցերում գրել է Բարզանին։

Նա նաև վստահեցրել է, որ այս հարձակումները չեն խանգարի Իրաքյան Քրդստանի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և պաշտպանել քաղաքացիներին։

Իրանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին՝ նշելով, որ հարձակումներն իրականացվում են «անջատողական խմբավորումների» դիրքերի և օբյեկտների ուղղությամբ:

Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին էլ կոչով դիմել է Իրաքի դաշնային կառավարությանը՝ պահանջելով կատարել իր սահմանադրական պարտավորությունները՝ երկրի անվտանգությունն ապահովելու գործում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել