Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի ելույթում ողջունեց գործընկերներին, հայ զինվորների մահը ողջունող սրիկային (պատգամավոր Էդգար Ղազարյան - խմբ.), ապա դիմելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին, ասաց՝ նա լիովին արդարացնում է իր հեղինակությունը որպես էդպիսին:

«Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջին 2-3 տարում, ի դեպ, շեշտեմ, որ ոչ միայն մեր խմբակցությանը, այլև «Հայաստան» խմբակցությանն էլ էր տենց, տներով մտել դուրս է եկել ամենավերջին սրիկայի պես, ընտանիքի ապաքաղաքական անդամներին անձնապես վիրավորել է: Էդ մարդու վերջին հետագիծը վերջին երկու տարվա եղել է դա` մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելը»,- հայտարարեց Ալեքսանյանը, ապա դիմելով Արամ Վարդևանյանին, ասաց՝ նա պետք է ներողություն խնդրի  մեր քաղաքացիներից՝ այդ պերսոնաժի՝ այստեղ հայտնվելու համար:

Նրա խոսքով՝ չի էլ ուզում հիշեցնել՝ ինչեր է ասել «Հայաստան» խմբակցության հասցեին:

«Տարել «Հայաստան» խմբակցությանն էլ մոտիկ եք նստեցրել, չեմ իմանում՝ ինչ է լինելու վերջը»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: 

Ալեքսանյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, նկատեց՝ ՔՊ խմբակցությունում չկա մարդ, որը նրանց՝ քաղաքականության մեջ չներգրավված ընտանիքի անդամներին մի թթու տառ ասեր:

«Չկա տենց մարդ, հասկանո՞ւմ եք, պարոն Կարապետյան: Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել»,- նշեց Ալեքսանյանը:

ԱԺ փոխնախագահի աչքից չվրիպեց նաև այն, որ ընդդիմադիրները, այդ թվում՝ Արամ Վարդևանյանը, ԱԺ նիստերի դահլիճում գտնվում են առանց փողկապի:

«Կարո՞ղ է մտածում եք՝ Ազգային ժողովը զոհասեղան է, կարող է, որովհետև մտածել եք՝ Էդգար Ղազարյանի կամ նույն ինքը՝ հայ զինվորների մահը կամեցող սրիկայի գործողությունները, որպես էդպիսին, պլանավորած էին»,- հարց հնչեցրեց Ալեքսանյանը: 

Հիշեցնենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «...Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը - խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին