Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան

Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան
Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան

Խորհրդարանում շարունակվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրված Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկումը:

Ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, որը դիմելով ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես «Ուժեղ Հայաստանից», ասաց՝ հիմա կարող է մի անուն-ազգանուն տալ, և նրանք իրար խառնվեն:

«Հիմա կարա՞ք չմտածեք այդ անուն-ազգանունի մասին: Այն անուն-ազգանունի մասին, որը չեք ուզում լսեք: Չեք կարա չմտածեք, որովհետև հոգեբանության մեջ շատ հայտնի բան կա, որ ասում է՝ կարաս հենց հիմա չպատկերացնես սպիտակ արջ:

Հնարավոր չի՝ մարդը հենց էդ պահին չպատկերացնի սպիտակ արջ: Հիմա կարա՞ք չպատկերացնեք այն անուն-ազգանունը, որից դուք էդքան խառնվում եք: Բոլոր վերնագրերը դրա մասին են: Լրագրողները մի բոլ նյութ ստացան՝ այսօր օթյակից նկարելով ձեր պահվածքը:

Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր, ընդ որում՝ այս պատմությունը նոր բան չէ: Վստահ եմ, շատերը գիտեն դրա մասին»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում բանավեճ էր ծագել Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ:

Ավելի վաղ Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել էր ընդդիմադիրներին այդ կերպ չընդհատել ելույթ ունեցողներին, հակառակ դեպքում նույնատիպ արձագանք կստանան:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան