Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն

Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն

Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը վարման կարգով խոսք խնդրեց և հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշմանը, քանի որ 8-րդ գումարման խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «անուրանալի» նեդրում է ունեցել այս նախագծի ստեղծման, արծարծման և ընդունման հարցում, ապա հույս հայտնեց, որ պատգամավորական էթիկայի կանոնները կպահվեն թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ:

Վարման կարգով խոսք խնդրեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հայտարարելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն